Armenpress.am-ը գրում է.

Իսրայելի հյուսիսային հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը «Տելեգրամ»-ի իր ալիքում:  

Իսրայելի պաշտպանության բանակի  հայտարարության համաձայն՝ ազդանշանն առաջինը հնչել է Մարգալիոտ քաղաքում։ Այնուհետև հայտնել են, որ ազդանշանները հնչել են Իսրայելի ամբողջ հյուսիսում:

Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակից տեղեկացրել են, որ Իսրայելի տարածք ներթափանցած թռչող սարք չի հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել