ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնց տրվել է փախստականի կարգավիճակ, այդպիսով օրենքի ուժով ունեն կենսաթոշակի եւ նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի օրենսդրության պահանջներին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նխարար Նարեկ Մկրտչյանը:

«Այսինքն անկախ այն հանգամանքից՝ իրենք ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացել են, թե ոչ, նրանք ՀՀ-ում իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ եւ նպաստ: Դրա հմար անհրաժեշտություն է առաջացել պետական նպաստների եւ կենսաթոշակների մասին օրենքներում կատարել որոշակի փոփոխություններ՝ ամրագրելով փախստականի կարգավիճակ ունեցող անցանձ համար կենսաթոշակի իրացման իրվունքի առանձնահատկությունները Կառավարության կողմից սահմանելու լիազորությունները:

Երբ դա կներկայացնենք ԱԺ, հընթացս կստեղծենք էլեկտրոնային հարթակ, որի համաձայն բոլոր այն անձինք, որոնք ԼՂ-ում ստացած են եղել այդ իրավունքը, ինքնաշխատ տարբերակով մենք դա կընդունենք ի գիտություն եւ կսկսենք այդ իրավունքը իրացնել: Իսկ այն անձինք, որոնք այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, մենք այստեղ գործող չափանիշներով կգնահատենք եւ կնշանակենք կենսաթոշակ կամ նպաստ»,-ասաց նախարարը:

Նա հստակեցրեց, որ պարտադիր է, որ բռնի տեղահանված անձը գրանցված լինի Հայաստանի որեւէ հասցեում, սա չպետք է շփոթել հաշվառման ու քաղաքացիության հետ:

«Դիմումների համար կարող եռն մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնց թիվը 49 է: Մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչեւ հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակը կվճարվի, եւ հոկտեմբերի 28-ից սկսած»,-ասաց Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ այդ նախագիծը արագացված կարգով կդիմեն Ազգային ժողով:

Նախարարը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներից կենսաթոշակառուների թիվը շուրջ 15 հազար է:

Վարչապետի ճշտող հարցին, թե արդյո՞ք թոշակի վճարման ընդհատում չի լինելու, Նարեկ կրտչյանը պատասխանեց, որ կենսաթոշակը Հայաստանում կհշվարկվի հոկտեմբերի 28-ից սկսած: Դա նշնակում է, որ եթե մինչ այդ որեւէ ամսվա թոշակ արցախցիները չեն ստացել, ապա այդ թոշակը չեն ստանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել