News.am-ը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի մոտ հոկտեմբերի 28-ին միջադեպ է տեղի ունեցել:

Կադրերում երեւում է, որ մի տղամարդ, ով երեխայի հետ քայլում էր փողոցով, վիճաբանության մեջ է մտել անցորդներից մեկի հետ։ Վերջինս քայլել է եւս երեք հոգու ուղեկցությամբ։

Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի: Տեսանյութի վերջում երեւում է, թե ինչպես է տղամարդը ձեռքերով սրբում աչքերը։ Հավանաբար խմբի անդամներից մեկը թքել է երեխայի հետ քայլող տղամարդու վրա։

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի մամուլի քարտուղար Աղան Գոգչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին Երուսաղեմի պատրիարքարանում։

Գոգչյանն ասաց, որ դեպքը ֆիքսել են Երուսաղեմի պատրիարքարանի տեսախցիկները, երեխայի հետ եղած տղամարդն ազգությամբ ասորի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել