Armenpress.am-ը գրում է.

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ անուղղակի բանակցությունների ընթացքում առաջարկել է հրադադար հաստատել բոլոր պատանդներին ազատ արձակելու և զոհվածների մարմինները վերադարձնելու դիմաց, որը  մերժվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։

Բացի այդ, ինչպես պնդում են հեռուստաալիքի աղբյուրները, ՀԱՄԱՍ-ը տևական զինադադար է պահանջել՝ որպես պայման Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար: Իսրայելի իշխանությունները ևս մերժել են տևական հրադադարի պահանջը։

Ավելի վաղ, ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել