ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայել կատարած այցի ընթացքում մտադրվել էր գործել որպես մասնավոր միջնորդ եւ մեծ աջակցություն ցուցաբերել Իսրայելին, գրել է Al Jazeera-ն։

Նա նաեւ ձգտում էր իսրայելցիներին հորդորել զգուշություն ցուցաբերել Գազայի հատվածի իրենց գոծողություններում, որպեսզի նվազագույնի հասցվեն հումանիտար հետեւանքները։ Այս փաստարկը շատ ավելի էական է դարձել Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցի ավիահարվածից հետո։

Ինչպես գրել է հեղինակը, ակնհայտ է, որ Բայդենը այժմ հայտնվել է ավելի անկայուն վիճակում, քան սպասում էր։ Դա կարող է ամրացնել նրա դիրքերը Իսրայելի հետ բանակցություններում, եթե նա հայտարարի, որ գոյություն ունի վտանգ, որ ընդլայնված գործողությունը Գազայի հատվածում կարող է խափանել իսրայելցիների գլոբալ աջակցությունը։

Արաբ ղեկավարները չեղարկել են հանդիպումը Բայդենի հետ, ինչը խայտառակություն եւ անհաջողություն է Սպիտակ տան համար։ Բայդենը կարծում է, որ երբ մարդկանց հավաքի սեղանի շուրջ, կկարողանա բանակցություններ վարել եւ միավորել նրանց։ Այժմ այդ համոզմունքը կասկածի տակ է դրվել։

Ե՞րբ է վերջին անգամ ինչ-որ մեկը հեռացելԱՄՆ նախագահի հետ հանդիպումից։ Հենց դա արեցին հորդանանցիները, եգիպտացիներն ու պաղեստինցիները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել