Եվրամիությունը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ն խստորեն դատապարտում է Իրանի անընդունելի հարձակումը Իսրայելի վրա»,- գրել է նա սոցիալական ցանցի իր X էջում։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բորելը հավելել է, որ «սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։
Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել