Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի կայցելի Իսրայել՝ որպես հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Երուսաղեմին Վաշինգտոնի հաստատուն աջակցության ցուցադրում:

Նա կլինի պետության առաջին ղեկավարը, որն Իսրայել կայցելի հակամարտության սկսվելուց հետո, նկատում է timesofisrael.com-ը:

«Նա գալիս է այստեղ Իսրայելի, տարածաշրջանի և աշխարհի համար կրիտիկական պահին», - ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ավարտելով ութժամյա հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա ռազմական կաբինետի ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ նախագահը Թել Ավիվում կլինի մի քանի ժամով, որից հետո նա կմեկնի Հորդանան։ Բլինկենն ասել է, որ Բայդենը կօգտագործի այցը՝ վերահաստատելու ԱՄՆ «համերաշխությունն Իսրայելի հետ», ինչպես նաև Վաշինգտոնի հավատարմությունը հրեական պետության անվտանգությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել