168.am-ը գրում է․
Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։ Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:
Խորհրդարանի պատգամավորների՝ նախագահի իմփիչմենթի վերաբերյալ սահմանադրական հայցը պաշտպանել է Սահմանադրական դատարանի վեց անդամ, երեքը դեմէ հանդես եկել։ Այժմ խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է քննարկի և քվեարկի նախագահին իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ անելու հարցով։
Իմփիչմենթի որոշմանը պետք է աջակցի խորհրդարանի առնվազն 100 պատգամավոր։ Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները խոստանում են դեմ քվեարկել, ենթադրաբար, իշխող կուսակցությունը չի կարողանա հեռացնել Զուրաբիշվիլիին պաշտոնից։
«Վրացական երազանք»-ը պնդում է, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը՝ արտասահման մեկնելով առանց կառավարության թույլտվության: Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը «կառավարության համաձայնությամբ իրականացնում է ներկայացուցչական լիազորություններ արտաքին հարաբերություններում, բանակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ»։ Զուրաբիշվիլին, մասնավորապես, հանդիպել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահների հետ



