«Տարբեր տեղեր տեղավորել ենք, համայնքապետարանը զբաղվում է այդ հարցով, մեզ մոտ հաշվառվում են, համայնքապետարանը տեղավորում է»,- պատասխանեց աշխատակիցը։ Իսկ ճի՞շտ է, որ քոլեջի շենքում եք տեղավորել։ «Այո, մի մասն այդտեղ է, ճիշտ են ասել»։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարգավիճակ է ունեցել այդ շենքը՝ մինչեւ արցախցիներին տեղավորելը։ Աշխատակիցն ասաց, որ չգիտի։
Մեր աղբյուրն ասաց, որ շենքում հոսանք կա, պատրաստվում են բաղնիք կառուցել, այսինքն՝ արցախցիներին այս լքված շենքում երեւի պատրաստվում են երկար պահել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել