Անդոնը հայտարարել է, թե այն կարծիքը, որ իրենց իշխանության հենարանը միայն Ոստիկանությունն է, չի համապատասխանում իրականությանը: Ըստ Անդոնի՝ եթե այդպես լիներ, ապա վաղուց այս իշխանությունը մի րոպե կյանք չէր ունենա: «Արտահերթ ընտրությունների ժամանակ արդեն ինքը պարտված կլիներ»,-հայտարարել է Անդոնը՝ պարզաբանելով, որ Ոստիկանությունն ընդամենն «իրականացնում է հասարակական կարգի խնդիրները», որոնց դեմ ընդդիմությունն իբր գործողություներ է անում՝ քարերով խփելով, գրոհելով պետական շենքերը և այլն:

Անդոնը ինչ-որ տեղ ճիշտ է. ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն հենվում է ոստիկանական մահակի, այլև Էրդողանի վրա: Անդոնը չի համեցել բացահայտել, թե որն էր իրականում իրենց վերարտադրման գաղտնիքը, քողարկել է այն,որ իրականում Էրդողանն է բարեխոսել Պուտինի առաջ՝ գահըկեց չանելու Նիկոլին այն դեպքում, երբ ժողովուրդն ու բանակը պատրաստ էին միավորվել ու տալ անդոնների սևը արտահերթ ընտրություններից օրեր անց ընդամենը:

Ինչ վերաբերում է առհասարակ Ոստիկանության դերին ու նշանակությանը նորհայաստանյան իշխանության կյանքում, ապա պետք է առնվազն անդոն լինել՝ չֆիքսելու, որ այն, մեղմ ասած, հիմնահենքային նշանակության է. չլինեն ոստիկանական բռնությունները, մի քանի օրը բավական է՝ Նիկոլին աթոռից գցելու համար. ոստիկանական մահակի տակ մնալու վախը զսպիչ գործոն է հանդիանում շատերի համար:

Բա եթե Ոստիկանությունը լրջագույն դերակատարություն չունենար Նիկոլի աթոռի համար, է՛լ ինչո՞ւ են անդոնները գյուռ-գյուռ աշխատավարձեր ու պարգևավճարներ բաժանում ուժայիններին, սիրուն աչքերի համա՞ր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել