Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին արտգործնախարար, նախագահի օգնական, դիվանագետ, մտավորական, ով Ադրբեջանի սեւ ցուցակում էր, ում Ադրբեջանը պահանջում է հանձնվել Բաքվին, առավոտյան հայտարարեց, որ առավել ծանր կորուստներից խուսափելու համար ինքը հենց հիմա շարժվում է դեպի Շուշի՝ ձերբակալվելու համար։
Նախիրը, ինչպես Ռուբեն Վարդանյանի դեպքում, երջանկությունից վրնջաց։ Երգիկներ երկնող տարբեր «мусор»-ներ մարդկային ողբերգության վրա սկսեցին պրիկոլներ անել։
Մի օր երեւի կիմանանք, թե ինչպե՞ս սեւ ցուցակում եղած որոշ մարդիկ հանգիստ անցան սահմանը, ինչի համար բոլորս ենք ուրախ ու խոսքը միայն Նիկոլի պրոտեժե Սյամոյի մասին չէ, իսկ Ռուբեն Վարդանյանին առեւանգեցին, Դավիթն էլ, հասկանալով, որ այլ տարբերակ չկա, ոտքով գնաց հանձնվելու։
Բայց հիմա որեւէ կերպ, որեւէ միջազգային կառույցից չեմ կարողանում Դավիթ Բաբայանի մասին տեղեկություն ստանալ։
Եթե գործընկերներիցս ինչ-որ մեկը հավաստի տեղեկություն ունի, ասեք, խնդրում եմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել