Կառավարության նիստի ընթացքում Նիկոլը, մասնավորապես, անդրադարձել է Ադրբեջանի կողմից կատարվող ապօրինի ձերբակալություններին. ըստ էության, ակնարկել է Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածը՝ առանց նրա անունը տալու հայտարարելով, թե պետք է ՀՀ պետական մարմինների կողմից համարժեք քայլեր իրականացվեն՝ այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու նաև միջազգային ատյաններում:

Նիկոլն իր ասածին հավատո՞ւմ է, թե՞ ժողովրդին է հիմարի տեղ դնում: Նիկոլի այս անդրադարձը բացառապես քարոզչական նպատակով է արվել՝ կոծկելու համար սեփական ուրախությունը:

Խնդիրն այն է, որ Վարդանյանի գերեվարությունը չի կարող Նիկոլի սրտովը չլիներ՝ հաշվի առնելով այն, որ նման կերպ նա ազատվում է քաղաքական մրցակցից՝ մարդուց, որի հետ որոշ կենտրոններ լուրջ հույսեր էին կապում՝հենց նրան դիտարկելով ոպես ներկայիս իշխանությունների իրական այլընտրանք: Այս իմաստով միայն Անդոնի հակավարդանյանական հայտարարությունները բավական են, որպեսզի պարզ դառնա, թե իրականում ինչպիսի վերաբերմքունք է առկա այդ մարդու նկատմամբ ՔՊ-ի ներսում:

Գուցե ձևական ինչ-որ քայլեր արվեն, բայց դրանք արդյունք չեն տալու նախևառաջ այն պատճառով, որ Նիկոլը չկա էնքան, որ կարողանա Իլհամին ասել՝ ինչ անել: Վարդանյանի հնարավոր վերադարձը արդյունք է լինելու բացառապես անդրկուլիսյան պրիվատ պրոցեսների, որոնց հետ Նիկոլը ոչ մի կապ չի ունենալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել