Սյամոյի խոստացած հարցազրույցը վերջապես կայացել է. հյուրաընկալվելով Հ1-ի Պետոյին՝ «սեռափոխված» Սյամոն վերջապես շանս է ունեցել՝ պարզաբանելու, թե ինչ է շինում Հայաստանում:

Օրինակ՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչի հիման վրա է ինքնավստահություն դրսևորել ազերիների հետ շփումներում՝ Սյամոն, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է ստացվել հեշտ ու հանգիստ սահմանն անցնել այն դեպքում, երբ Բաքվում իրեն հանցագործ են համարում, արձագանքել է հետևյալ կերպ.«Ես էկել եմ, բոլոր քաղաքացիների նման այդ մեքենայով իջել, բարևել ադրբեջանցի ոստիկաններին՝ կանգնած, քայլելով 15մ անցել, նորից ընդեղ մի ոստիկան էլ էր կանգնած, բարևել, նստել մեքենան, շարվել»:

Հետաքրքիր է, որ այս համազգային աղետի ֆոնին տված հարցազրույցի ողջ ընթացքում Սյամոյի երեսից այդպես էլ ժպիտն ու ուրախությունը չի իջել՝ ստեղծելով երջանիկ հորթի տպավորություն: Բայց գանք գլխավորին՝ Սյամոյի՝ Արցախից արտագաղթի մանրամասներին:

Ինչպես հայտնի է, Սյամոն իրականում Արցախից Հայաստան է հասել՝ կեղծելով իր սեռական ինքնությունը. կանացի «պարիկի», շորիկի ու «07»-ի շնորհիվ է Սյամոյին բացառապես հաջողվել աննկատ ներթափանցել Հայաստան, որի մասին նա, իհարկե, Հ1-ի եթերում ոչինչ չի ասել՝ փոխարենը հորինելով հեքիաթներ:

Ընդ որում՝ պակաս ուշագրավ չի ստացվել նաև հորինած հեքիաթը. օրինակ՝ քանի՞ արցախցի կարող է իրեն թույլ տալ ադրբեջանցի ոստիկաններին կամ սահմանապահներին բարևելով անցնել սահմանը, այդ ո՞ր մի հայի նկատմամբ են ազերիներն այդքան բարեհամբույր գտնվել: Այդ ինչպե՞ս պատահեց, որ Ադրբեջանում հանցագործի համարում ունեցող Սյամոյին թշնամի ուժայինները խոհեմաբար բարևեցին ու բարի ճանապարհ մաղթեցին, երբ կարող էին տեղում բերման ենթարկել:

Սյամոն իր հեքիաթն այնպես է հորինել, որ ոչ մեկին այն չի կարող հավատ ներշնչել. Սյամոն, փաստորեն, խոստովանում է,որ ինքն ադրբեջանցի ուժայինների հետ «պուպուլ պուպուլի» հարաբերությունների մեջ է, ինչը լրջագույն հարցեր է ծնում նույնիսկ ամենամիամիտ ուղեղում:

Թե ինչի արդյունք կարող է լինել ադրբեջանցիների՝ Սյամոյի հանդեպ ցուցաբերած հիպոթետիկ բարի վերաբերմունքը, դժվար չէ կռահել. իրենց ագենտն է, դրա համար էլ լավ են վերաբերվել՝ դեռ մի բան էլ շնորհակալություն հայտնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել