
Ինչպես հայտնի է, ընդդիմության ցույցերն ու ակցիաներն ուղեկցվում են ոստիկանական ուժերի կողմից բիրտ, անհամաչափ ուժի կիրառմամբ, և դա բոլորի աչքի առաջ է տեղի ունենում՝ «նո քոմենթ» ռեժիմով: Չեն խնայում ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին, ո՛չ էլ ծերերին կամ հիվանդներին: Բանը հասել է նրան, որ ուղղակի մայթով քայլող ու ակցիաների հետ որևիցե կապ չունեցող մարդկանց են օրը ցերեկով բերման ենթարկվում, հենց փողոցում խոշտանգում. որպեսզի շեֆությունը գոհ լինի, բռնության այդ տեսարանները դեռ մի բան էլ տեսանկարահանում են ու «մեսենջերներով» ուղարկում, որ Նիկոլը տեսնի ու հաճույքից տակն անի:
ՔՊ-ականները Հակսանում են, որ միլիցեքը չլինեն, ժողովուրդն իրենց աչքերը կհանի, և քանի որ նպատակ չունեն՝ ջահել-ջահել քոռ նստելու, միլիցեքին ոչ միայն փողով խրախուսում են, այլև հաճոյախոսում ուղիղ եթերներում:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի սրանց հետ, երբ մի գեղեցիկ օր բանտ նետվեն ամբողջ կոլեկտիվով…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2279
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել