Գռզոյի «փոքր ախպեր» Արսենյան Գուգոն ընդդիմությանը մեղադրել է երկրի համար պատասխանատվություն կրելու ցանկություն ու ունակություն չունենալու համար: «Մարդկանց մեջ չկա էն, ինչ որ պետք ա լինի՝ երկրի նկատմամբ պատասխանատվություն...: Իրանց մոտ կա պատասխանատվություն այլ բանի համար, իրանք լավ գիտեն՝ ինչի համար, բայց երկրի համար, հասարակության համար, մեր կայուն լինելու, զարգանալու համար իրանք պատասխանատվության որևէ բան չունեն»,-մասնավորապես՝ հայտարարել է ԱԺ ամբիոնից արցախցիներին փաստացի ադրբեջանցի հռչակած Գուգոն՝ գնահատելով ներկայումս ընդդիմության ծավալած պայքարը:

Նիկոլը այս օրերին ծակերը մտած ՔՊ-ականներին հրահանգել է դուրս գալ բներից ու անցնել վերբալ հակագրոհի, ու քանի որ լեզվական ճամարտակության հարցում Գուգոն ՔՊ-ում առաջիններից է, սրան նույպես «առաջին գիծ» է ուղարկել՝ Արցախի փաստացի հանձնման համար ՔՊ-ի պատասխանատվությունն այլոց վրա բարդելու համար. Պետոյի եթերում երկար-բարակ ծամծմելուց հետո Գուգոն արցախյան նոր ղեկավարությանն էր մեղադրել Բաքվի ագրեսիայի համար:

Հետաքրքիր է՝իսկ ինչպիսի՞ վարք պետք է ցուցաբերեր ընդդիմությունը, որ այն Գուգոյի սրտովը լիներ: Երևի պետք է ծափահարեր ու երկրպագեր Նիկոլին, շնորհակալություն հայտներ այդ «մեծ իմաստունին» Արցախից «ձեռքերը լվանալու» համար: Այդ դեպքում Գուգոն կգովաբաներ ներկայումս Հայաստանը վերահաս կործանումից փրկել ջանացողներին Նիկոլին հարելու համար:

Միակ մեղավորը ՔՊ-ական իշխանությունն է հանդիսանում, որ հանուն իր իշխանության շարունակականության երկիրը «փուռն է տալիս» ու գոյաբանական չգոյության առջև բոլորիս դնում: Նիկոլի վարքի հետևանքը տեսանք Արցախում, հիմա ստիպված ենք լինելու տեսնել Հայաստանում, և եթե ՌԴ-ն Նիկոլի պատճառով շարունակի հակադրվել Հայաստանին, շատ շուտով «Զանգեզուրի միջանցքի»՝ ուժային ճանապարհով բացման ականատեսն ենք դառնալու, որ կարող է վերաճել անկառավարելի տարածաշրջանային մեծ պատերազմի՝ Հայաստանի տարածքում ու մեր արյան հաշվին, բնականաբար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել