Ոստիկանական ռեպրեսիաներն այս անգամ աննապադեպ չափերի հասավ իր որակական հատկանիշներով:
Եթե նախորդ ակցիաների ժամանակ զանգվածաբար վարչական ձերբակալումներ էին անում (3 ժամ ազատազրկում), ապա հիմա՝ քրեական վարույթով զանգվածային ձերբակալություններ են կատարվում (72 ժամ բանտարկում): Արդեն ունենք կալանավորման միջնորդություններ (2 ամիս բանտարկում):
Սա անվտանգ ու հզոր Հայրենիք երազողների նկատմամբ զանգվածային քաղաքական հետապնդումների դասական օրինակ է:
Հարյուրավոր ոստիկաններ նախ դաժանաբար ծեծում են քաղաքացիներին, որից հետո հենց ծեծված քաղաքացիների նկատմամբ հարուցում են քրեական հետապնդումներ:
Մինչ այս պահը որևէ ոստիկանի նկատմամբ որևէ վարույթ չի իրականացվել: Մինչդեռ դրանց համար հիմք հանդիսացող տեսագրություններն անթիվ են համացանցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել