Armenpress.am-ը գրում է.
Ադրբեջանը, ի հեճուկս Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածության, սեպտեմբերի 21-ին Հաթերքում նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է սպանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ (խմբ․՝ սեպտեմբրի 20-ին) 13։00-ից, այլև արդեն քանի ժամ է՝ կրակում և շարժվում են տարբեր ուղղություններով ու այսօր էլ շարունակում են բռնությունները։ Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, սպանել են մեկ քաղաքացիական անձի, այժմ կրակում ու շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ»,- ասվում է Բեգլարյանի գրառման մեջ։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1120162.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



