Armsport.am-ը գրում է․

Իսպանական «Խետաֆեն» հարձակվող Մեյսոն Գրինվուդի ռեկորդային թվով մարզաշապիկներ է վաճառել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

21-ամյա անգլիացին մեծ ժողովրդականություն է վայելում մադրիդյան ակումբի երկրպագուների շրջանում։ Նրա շնորհանդեսին ներկա է եղել ավելի քան 4 հազար մարդ, ասուլիսին արգելված են եղել Գրինվուդի՝ բռնաբարության և հարձակման փորձի մեղադրանքի և ֆուտբոլից հեռացվելու վերաբերյալ հարցերը։ Ակումբի կողմից հուլիսին անգլերեն լեզվով ստեղծված Twitter հաշիվն արդեն 46,5 հազար բաժանորդ ունի։ Մեկ շաբաթվա ընթացքում նրանք վաճառեցին «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի անունով ավելի շատ մարզաշապիկներ, քան ակումբի պատմության ցանկացած այլ խաղացողի:

«Մանչեսթեր Յունայթեդի» սանը վարձավճարով հանդես կգա «Խետաֆեի» կազմում մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ Գրինվուդը բռնաբարության և հարձակման փորձի կասկածանքով ձերբակալվելուց հետո ավելի քան 18 ամիս չի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդում»: Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել