67 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Այս մասին հայտնում են հայտնում են Թատերական գործիչների միությունից։

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,- նշված է միության հաղորդագրության մեջ։

Սամվել Սարգսյանը ծնվել է 1955 թ. սեպտեմբերի 18-ին` Երևանում: 1961-1971 թթ. սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցում, 1971-1975 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1980-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ական թվականներին շուրջ 8 տարի՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

2005-2008 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։

Նա խաղացել է ֆիլմերում («Մեր մանկության տանգոն», 1984, «Մարիամ», 2005, «Փեսացուն կրկեսից», 2011, «Սուպեր մամա», 2014), նկարահանվել մի քանի սերիալում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել