Ասում են՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի հեռացումը, որը տեղի է ունեցել համակարգի համար բավական անկանկալ կերպով, հետևանք է Պն-ում վխտացող կոռուպցիայի. այն հատկապես զգալի ծավալներ է ընդունել զինկոմիսարիատներում, որտեղ կաշառքի դիմաց զինվորների են տարեկետում տալիս կամ ազատում ծառայությունից՝ գերազանցելով վերջին տասնամյակների բոլոր ռեկորդները՝ միասին վերցրած: Ընդ որում՝ բավական լուրջ փողեր են թեմայի շրջանկներում ֆռռում. կոռոցպիոն գործարքների գները դարձել են աստղաբաշխական՝ գերազանցելով նախորդ բոլոր լիմիտները:
Եվրոպաներում հանգստացող Պապիկյան Սուրիկը կարո՞ղ էր այս ողբերգական իրողություններին անհաղորդ մնալ: Բնականաբար, բացառված է. ինչ-ինչ, բայց փողի հարցում ցանկացած ՔՊ-ական իսկապես աչալուրջ է ու ամեն մի կոպեկի հետևից մինչև վերջ գնացող է. հասկանում են՝ թալանածն է մնալու, էգուց-էլօր ո՞վ է իրենց ըռխին տռելու, ուստի քանի կարող են, պետք է «քերեն», որ հետո, երբ ժամանակը գա՝ երկրից ռադ լինելու, հետները տանելու բան ունենան, որ օտար ափերում արագորեն ձուլվեն-կայանան:
Իհարկե, հարց կծագի՝ եթե Սուրիկը գոհ էր Ավթանդիլյանի մատուցած հատուկ ծառայություններից, ապա ինչպե՞ս ստացվեց, որ նրան հեռացրեցին: Երկու տարբերակ կարող է լինել՝ կա՛մ Ավթանդիլյանը կոռուպցիոն փողերի մեծ մասը գրպանել է, ու Սուրկին թուլափայն շպրտել, կամ ուղղակի համը հանել է, բոլոր սահմանները հատել. ուտելուն էլ չափ ու սահման պետք է լինի, որ շատ չճչա, որ հանգիստ վայելել լինի:

Բոլոր դեպքերում կասկած չկա, որ Ավթանդիլյանին հեռացնելը հարցին լուծում չի տալու. նախ՝ իշխանությունների համար բանակում առկա կոռուպցիան միանշանակորեն գովելի է, քանի որ քայքայում է ԶՈւ հիմքերը, ապա՝ բոլորը կիսում են այն կարծիքը, որ շատ փող ուղղակի չի լինում, ու միշտ էլ տեղ կա՝ գռփել-չռփելու, ճարպակալելու:

Իլհամից փող վերցրած Նիկոլի մանկլավիկի համար կոռուպցիոն փողերով փորը հաստացնելն ի՞նչ մի խնդիր է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել