Ալկաշ Վահանը Հայաստանից հեռացող Անդրեա Վիկտորինի հետ մի ժպտադեմ լուսանկար է հրապարակել՝ տատիկին ջերմ սիրո խոստովանություն հղելով ու վստահեցնելով՝ մեծ է Անդրեա Վիկտորինի ներդրումը Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման գործում։

«Մեծ տնտեսագետ» Վահանի «սիրային երկտողը», իհարկե, իր ներշնչման իրական աղբյուրն ունի և դա, ինչպես հասկանալի է, բնավ Վիկտորինի թառամած գեղեցկությունը չէ. ոչ միայն Վահանը, այլև նրա հնարավոր բոլոր վերադասները հաստատապես ավելի սիրառատ ու պերճախոս կգտնվեն Վիկտորինին սիրաբանելիս, քանի որ դժվար է հիշել մեկ այլ եվրաչինովնիկի անուն, որն այնքան շատ նպաստած լինի Նիկոլի իշխանության ամրապնդմանը, որքան այս մեկը, որին Նիկոլի մեջ հատկապես դուր է գալիս վերջինիս թրքասիրությունը, ինչն էլ ստիպում է պարբերաբար բռանպետ Նիկոլին ներկայացնել որպես համաշխարհային դեմոկրատիայի անկրինելի ռահվիրաներից մեկը:

Գիտե՞ք՝ ինչո՞ւ է վահանը սիրաբանել տատիկին: Սիրաբանել է, քանի որ եթե չլիներ նրա կողմնակալությունը, վահանի փոքրիկ դստրիկը հնարավրություն չէր ունենա մանկական եվրատեսիլ մուտք գործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել