Ես վստահ եմ (կարող եք ինձ անուղղելի ռոմանտիկ որակել, բայց ես համարում եմ դա կենդանի փորձից բխող իրապաշտություն), որ եթե Հայաստանի բնակչության մեծամսնությանը առաջարկվեր մեծամասնության իսկ կողմից պահանջված, կենսական ընկալվող ներքին օրակարգ, եթե մարդիկ տեսնեին, որ երկրում անցկացվում են իրական արմատական բարեփոխումներ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, իրավական, կամ կա գոնե դրանց շոշափելի միտումը, եւ նոր դրանից հետո առաջարկվեր արտաքինքաղաքական օրակարգ, այլ կերպ ասած, եթե մարդիկ զգային, տեսնեին, որ դեպի Եվրոպա գնում ենք իրապես, որ դա նշանակում է իրական փոփոխություններ իրենց իսկ կյանքում, որ խոսքն իրոք արժեքային քաղաքականության մասին է, ապա մարդիկ այսօր փողոցներում ինքնաբուխ կարտահայտեին իրենց դիրքորոշումը, կկատարեին ընտրություն, այլ ոչ թե անտարբեր կմնային:

Ցավոք հայկական վերնախավերը ոչ միայն իշխող, այլեւ մտավորական, ֆորմալ ոչ իշխանամետքաղաքական նախընտրեցին ձեւական գործթընացը, որը չունեցավ ոչ մի արձագանք երկրում, եւ հիմա վիճում են նեղ "կուտոկով" "գեոպոլիծիկ" հարցերի շուրջ: Բնական է, որ զանգվածներն անտարբեր են այս վեճերի նկատմամբ, քանի որ չեն տեսնում իրենց հուզող, իրենց կեսնականից բխող հստակ օրակարգ: Երբ զանգվածները վերադառնան Հրապարակ, իսկ դա անպատճառ տեղի է ունենալու ոչ թե ինչ որ մեկի քմահաճույքով, այլ ներքին հակասությունների թելադրանքով, ապա այս ամենը թվալու է փոթորիկ մեկ բաժակ ջրում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել