Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) բողոքն ընդդեմ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ), հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:
IBA-ն հունիսի 16-ին բողոք էր ներկայացրել ՄՕԿ-ի առաջարկի դեմ: Ավելի վաղ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն առաջարկել էր IBA-ին զրկել ճանաչումից, քանի որ ասոցիացիան չի բավարարում 2021 թվականի դեկտեմբերին կառույցի կողմից սահմանված ճանաչումը վերադարձնելու համար անհրաժեշտ պայմանները:
IBA-ին ճանաչումից զրկելու համար Միջազգային օլիմպիական կոմիտեն հեռավար ռեժիմով արտահերթ նիստ կանցկացնի հունիսի 22-ին:
Երբ բոլորը սգում են 5 մեծահարուստի մահը,ովքեր կյանքից էլ հետաքրքրություն չէին ստանում,որոշել էին Տիտանիկը տեսնել,լուրջ իրադարձությունները բաց թողեցին։IBA-ն ևս մեկ անգամ չներգրավվեց ՄՕԿ-ի կազմում։
Սա նշանակում է,որ դեռ Բռնցքամարտի Աշխարհի և Եվրոպայի,մինչև 22 տարեկնների ԵՎրոպայի առաջնություններ չեն հաստատվում ՄՕԿ-ի կողմից և ներգրավված չեն Օլիմպիական ռեյտինգային մրցաշարերի կազմում։Այսինքն եթե զուգահեռաբար ընթացող ռեյտինգային մրցաշար լինի և օրինակ Աշխարհի առաջնություն ,բռնցքամարտիկների մեծ մասը կմասնակցեն ռեյտինգային մրցաշարի և IBA-ի կողմից կազմակերպված ԱԱ-ն,կամ ԵԱ-ն կհեղինակազրկվեն։
Եթե տրամաբանենք,որ սրանք ուղղակի աշխարհաքաղաքական նոր փուլի մաս են կազմում ապա կարող ենք կռահել,որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից սստեղծած կառույցը կփորձի Եվրոպական Երկրներին այդ թվում Հայաստանին ներգավվել իրրենց կառույցի մեջ,հետո կստիպի դուրս գալ IBA-ի կազմից։Դրան կնպաստեն օրինակ բրիտանացի և ամերիկացի գրեթե բոլոր բռնցքամարտիկները,պրումոթերական ընկերություններն ու մենեջերները;Միջազգային կազմակերպխւթյունները կհորդորեն միանալ նորաստեղծ ընկերությոանը իրենց կողմից լեցենզավորվելու և լեգիտիմանալու համար։
Կարճ ասած,մեր ապագան կախված է մեր ճիշտ որոշում կատարելուց․․․։Ես կատարել եմ իմ որոշումը,ինչի մասին հրապարակում կլինի։Իսկ մնացածը դեռ ունեն ընտրության իրավունք,ԴԵՌ ունեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել