Արարատ-73-ի գլխավոր մարզիչ, oլիմպիական չեմպիոն և մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 99 տարեկան հասակում։

Այս մասին «Матч ТВ»-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։

«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Պավլովիչի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա հեռացավ կյանքից», - նշել է Միրզոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել