Հունիսի 16-ին Սոչիում անցկացվեց խառը մենամարտերի АСА 159 հերթական մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում Էդուարդ Վարդանյան-Արտյոմ Ռեզնիկով  Գրան Պրիի եզրափակիչ մրցամարտն էր։

Վարդանյանը երրորդ ռաունդում հաղթեց տեխնիկական նոկաուտով և դարձավ Գրան պրիի հաղթող։

Վարդանյանը նախորդ տարվա նոյեմբերին ACA 147 մրցաշարում Յուսուֆ Ռաիսովի դեմ մենամարտում ևս հաղթել էր տեխնիկական նոկաուտով։ Այժմ նա ունի 25 հաղթանակ և չորս պարտություն պրոֆեսիոնալ MMA-ում։

Հայ մարզիկը մենամարտից հետո ասել է, որ իր հաղթանակը նվիրում է 120000 հայերին, որոնք գտնվում են Արցախում՝ շրջափակման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել