Չարյաց փոքրագույնը

Շատերի համար անակնկալ կերպով դատարանը որոշում է ընդունել մի կողմից՝ մեղավոր ճանաչել զոհվածի ծնող Գայանե Հակոբյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, մյուս կողմից՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով. առանց թույլտվության երկիրը տիկին Գայանեն լքել չի կարողանալու, սակայն անհապաղ ազատվել է կալանքից ու հենց դատարանի դահլիճից գնացել տուն:

Դատարանը, կարելի է ասել, 1:1 է արել. մի կողմից՝ Աշոտիկը չի դարձել կեղտոտ զրպարտիչ, մյուս կողմից՝զոհվածի ծնողին շնորհվել է ազատություն: Առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե արդյոք սա արդա՞ր է:

Իհարկե, արդար չէ, քանի որ Աշոտիկն իսկապես զրպարտիչի դերում է հանդես եկել՝ կատարելով սեփական հոր հրահանգները ու այդպես էլ չկարողանալով բացատրել, թե ինչ էր անելու զոհվածի խեղճ մայրն իր հետ Եռաբլուրում, եթե միասին հասնեին այնտեղ, ուտելո՞ւ էր:

Բայց մյուս կողմից՝ սա չարյաց փոքրագույնն է, և ամենակարևորն այն է, որ տիկին Գայանեն կկարողանա գրկել իր զավակին, որին գրկել դատարանի դահլիճում նրան չէին թույլատրել, նա կլինի ազատության մեջ, ինչն այս պատմության մեջ թերևս ամենակարևորն է:

Խոշոր հաշվով ո՞րն էր Նիկոլի կողմից սարքած այս ներկայացման իմաստը: Նիկոլն ակնհայտորեն փորձել է վախեցնել զոհվածների ծնողների աչքը՝ շատ լավ հասկանալով, որ նրանք հանրության այն սեգմենտի ներլայացուցիչներն են, որոնց բարձրացրած ապստամբությունը կարող է լայն արձագանք գտնել հանրության մեջ՝ քաղաքական մարտահրավեր դառնալով ՔՊ-ի համար: Նիկոլը հույս ունի, որ տիկին Գայանեի հետ կատարվածը դաս կլինի մյուսների համար, և այլևս ոչ ոք չի հանդգնի իր դեմ «սուր ճոճել»:

Արդյոք Նիկոլը սխալվե՞լ է իր հաշվարկների մեջ թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել