Հակոբյան Վաղոն այլասերել է հասկացությունները

Ընդդիմության քաղաքական պայքարը հռչակելով՝ պետությանն ուղղված տեռորի ձև՝ ՔՊ-ական Հակոբյան Վաղոն «բացարձակ ձեռքբերում» է հռչակել 2022-ին Հայաստանի արձանագրած մոտ 12%-ոց տնտեսական աճը: «Սա բացարձակ ձեռքբերում է մեզ համար, իսկ էս մարդիկ խոսում են տեռորիզմից: Մեր ու իրենց տարբերությունը դայա»,-հայտարարել է Վաղոն՝ միաժամանա համոզմունք հայտնելով, որ ընդդիմությունը չի կարող անել մի բան, որն իրենք են արել՝ նկատի ունենալով 2018-ի հայտնի իրադարձությունները:

Վաղոն, փաստորեն, այլասերել է հասկացությունները՝ Նիկոլին ընդդիմախոսելը հռչակելով՝ տեռորիզմ, շինարարության, խաղադրույքների, ռելոկանտների կամ ասենք նույն կոկաինի հաշվին արձանագրված տնտեսական աճն էլ, որի շնորհիվ բարելավվում են գրեթե բացառապես ուժային կամ դատաիրավական համակարգի աշխատողների սոցիալական պայմանները, պատերազմող, ոչնչացման եզրին գտնվող պետության համար՝ բացարձակ ձեռքբերում:

Մինչդեռ բացարձակ ձեռքբերում կարող էր այս իրավիճակում համարվել ասենք Շուշիի ազատագրումը կամ 2020-ից հետո Հայաստանի օկուպացված սուվերեն տարածքներից թուրքերի հեռանալը: Բացարձակ ձեռբերում կարող էր համարվել նույն բանակի ու տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի վերականգնումը կամ ասենք ՀՀ տերիտորիայում միջուկային զենքի տեղակայումը: Վերջապես բացարձակ ձեռքբերում կարող էր լինել երկրում անարյուն իշխանափոխությունը, որի արդյունքում ՀՀ-ի ղեկը կանցներ նորմալ, հայրենասեր, բանիմաց մարդկանց ձեռքը՝ չեզոքացնելու նոր ցեղապանութան ռեալ վտանգը:

Բայց ոչ, Վաղոյի համար բացարձակ ձեռքբերում է մի բան, որն այսօր կա, իսկ վաղը կարող է և չլիներ ու իրականում չկա էլ: Այս իրավիճակում տնտեսական առաջընթացի արժեքն ընդամենը կարող էր կայանալ նրանում, որ արագանար ասենք նույն բանակի վերակագնման պրոցեսը, մինչդեռ ինչպես փաստում է վիճակագրությունը, 2023-ի առաջին եռամսյակի կտրվածքով ամենաթերակատարված ծրագրերը հենց ՊՆ-ինն են. փող կա, բայց ոչինչ չի արվում:

Տեռորիզմն այսօր ՔՊ-ն է անում՝ ամեն օր է՛լ ավելի փոքրացնելով հայկական պետության գոյության շանսերը: Տեռորիզմը պողով-պոչո՞վ է լինում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել