168.am-ը գրում է․

ԿԺԴՀ-ի մանուկների միությունն իր հիմնադրման 77-րդ տարեդարձի առթիվ Կորեայի ժողովրդական բանակի համար ձեռք է բերել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) և դրանք հանձնել զինվորականներին։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Համակարգերի հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել հունիսի 6-ին Փհենյանում՝ դպրոցականների Մանգյոնդեի պալատի դիմաց։ Համալիրներն անվանվել են «Սոնյոն», որը կորեերեն նշանակում է «տղա»: Արարողությունից հետո զենքն ուղարկվել է Կորեայի ժողովրդական բանակի զորամասեր։

ՀԿՌՀ-ի ձեռքբերման միջոցները հանգանակվել են աշխատանքային արշավներին դպրոցականների մասնակցության շնորհիվ, որոնց շրջանակներում կրտսեր սերունդը մեծահասակներին օգնում է դաշտերում, հավաքում մետաղի ջարդոն, բուժիչ խոտաբույսեր և սերմեր:

ԿԺԴՀ-ի մանուկների միությունն ստեղծվել է 1946 թվականի հունիսի 6-ին։ Կազմակերպությունը միավորում է 7-ից մինչև 14 տարեկան երեխաների։ Հարավային Կորեայի Yonhap լրատվական գործակալությունը գնահատումների համաձայն` միության անդամների թիվը կազմում է մոտ 3 միլիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել