Անդոնի ժեստը՝ Ոստիկանությանը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Անդոնը հերթական անգամ ի ցույց է դրել ՀՀ ոստիկանության հանդեպ ունեցած իր մեծ երախտագիտությունը. ՆԳ փոխնախարարին կոչ է արել լուծել պատերազմի մասնակից ոստիկանների զինգրքույկներում բացակայող «պատերազմի մասնակից» գրառման հարցը: «Դրանից կախված են այս մարդկանց որոշակի արտոնություններից օգտվելու հնարավորությունները։ Այդ մարդիկ ԶՈՒ-ին հավասար ծառայություն են անցել 44-օրյա պատերազմի ժամանակ, տվել են զոհեր, վիրավորներ: Մեր ոստիկանական ուժերը այդ ամենի մեջ ունեն իրենց ներկայացվածությունը, որը արձանագրված չէ, խնդրում եմ այդ հարցերը լուծեք»,-ասել է Անդոնը:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Անդոնի մոտ ի հայտ են եկել հայրենասիրական զգացմունքներ, անկեղծ ակնածանք է ծագել նրանց հանդեպ, ովքեր, վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, մասնակից են դարձել պատերազմին՝ չիմանալով, որ ի սկզբանե դավաճանված են եղել: Իրականում, սակայն, պարզից էլ պարզ է, որ Անդոնի այս նախանձախնդրությունը պայմանավորված է բոլորովին այլ հանգամանքով. հասկանալով, որ ՔՊ-ական իշխանությունը հենվում է բացառապես ուժայինների վրա՝ Անդոնը գիտակցում է, որ այդ հանգամանքը պետք է ստիպի իրեն ավելի հոգատար գտնվել ուսադիրավորների հանդեպ: Այսինքն՝ խնդիրը Ոստիկանությանն ու այդ համակարգի ծառայողներին հերթական անգամ քծնելն է, ցուց տալը, թե Նիկոլի պետությունը ոչ թե անտեսում, այլ խրախուսում է:

Անդոնը գիտի՝ եթե ոստիկաններին լավ աչքով չնայեն, կկորցնեն իշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել