Armenpress.am-ը գրում է.

Արևմուտքի կողմից Կիևին ռազմական աջակցության դադարեցման դեպքում հակամարտությունն Ուկրաինայում արագ կավարտվի, բայց Ուկրաինան կկորցնի իր ինքնիշխանությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության հարցերով ասիական համաժողովում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք չենք կարող դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային, քանի որ մենք չենք ցանկանում խաղաղություն, որը  կհանգեցնի Ուկրաինայի հանձնմանը», - ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել