Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան առանց հրատապ անհրաժեշտության:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն իր այդ հայտարարությունը կապում է ընթացիկ տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված հարձակման հետ, որի արդյունքում սահմանափակվել էր Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը։

«Ադրբեջանի քաղաքացիներին խստորեն խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրան, իսկ այդ երկիր մուտք գործողներին կոչ ենք անում զգոն լինել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել