
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններում չեն գտնում մի պատգամավորի, որը կստանձնի այդ հանձնաժողովի նախագահի դերը, «հայաստանցիները» որոշել են այն զիջել ՊՈՒ-ին եւ առաջարկել Թագուհի Թովմասյանի թեկնածությունը, սակայն մեզ ասացին, որ վերջինս չի տալիս համաձայնություն․ մտավախություն ունի, որ նախագահելով քննիչ հանձնաժողովը՝ ՔՊ-ականներին էլ ավելի կտրամադրի իր դեմ, եւ իր՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը կարագացնեն։ Նախագահի թեկնածուի բացակայությամբ պայմանավորված՝ հարցն օդում կախված է մնացել, սակայն ընդդիմադիրները կարծում են, որ, անկախ ՔՊ-ի դիրքորոշումից, պետք է հանդես գալ նախաձեռնությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել