Սյամոն չի դադարում հայտնվել արյունոտ սկանդալների կենտրոնում, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նրա իրական դեմքն ու էությունը:

Ըստ մամուլում հայտնված հավաստի տեղեկությունների՝ Սյամոյի թիմակիցների միջև հերթական «ռազբորկան» է տեղի ուենցել՝ ուղեկցվելով ծեծկռտուքով ու կրակոցով։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ին, երբ «Իժոյի» թիմակիցներից մեկը որոշել է «աչոտ ուզել» ՏԿԵ նախկին նախարար, Սյամոյի աջակից Խանումյան Հայկից այն պատճառով, որ վերջինս անհարգալից է արտահայտվել թիմակիցներից մեկի մասին: Կարճ ասած՝ բանը հասել է Ստեփանակերի հենց կենտրոնում լուրջ բախումների ու կրակոցների, կան ձերբակալվածներ, դատախազությունում գործ է հարուցվել:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Սյամոն ու թիմակիցները հայտնվում են մահաբեր «ռազբորկաների» կենտրոնում. նախորդ անգամ էլ դանակահարություն էր տեղի ունեցել:

Հիմա հարց՝ եթե մի մարդ չի կարողանում սեփական թիմին կարգի հրավիրել, մի խումբ մարդկանց նորմալ կառավարել ու զսպել, եթե մի մարդու շուրջ հավաքվածները կրիմինալ կամ կիսակրիմինալ դեմքեր են՝ միմյանց արյան ծարավ, այդ մարդը կարո՞ղ է, իրավունք ունի՞ երկիր կառավարելու հայտ ներկայացնել: Պատկերացնո՞ւմ եք Արցախի ու արցախցիների վիճակը, եթե հանկարծ Սյամոն մի պաշտոնի հասնի, դիցուք դառնա պետնախարար: Հիմա էլ սկսելու են իրար ուտել՝ զենքի ուժով պարզելով՝ ում ինչ է Արցախում բաժին հասնում, ասենք ով քանի հատ խանութ կարող է բացել, ով ինչ կարող է ներկրել կամ արտահանել, ով որ պետական գերատեսչությունում ինչ պաշտոնի կարող է հավակնել և այլն, ու սա՝ այն դեպքում, երբ գաղտնիք չէ, թե ինչ իրավիճակում է Արցախը գտնվում:

Նման դեպքերը որքան դատապարտելի, այնքան էլ թերևս ինչ-որ տեղ նույնիսկ ուրախալի կարելի է համարել, քանի որ Սյամոյի կամքից անկախ դառնում են ազդակ՝ արցախցիներին՝ չտրվելու Սյամոյի լոլոներին ու չխաբվելու, Արցախը շան բերան չտալու:

Եվս մի քանի նման սկանդալ, և Սյամոն կարող է գրողի ծոցը գնալ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել