Երկօրյա աշխատանքային այցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա` Քիշնև:
Վարչապետ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկոյան այցելել է «Հանրապետության պալատ», որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ ներկա է գտնվել դասական երաժշտության համերգին:
Հաջորդիվ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է ընդունելություն:
Վարչապետը հունիսի 1-ին Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:Возможно, это изображение 6 человек
Возможно, это изображение 7 человек
Возможно, это изображение 6 человек
Возможно, это изображение 5 человек и свадьба
Возможно, это изображение 7 человек, костюм и свадьбаВозможно, это изображение 6 человекВозможно, это изображение 5 человек и текст
Возможно, это изображение 7 человек и помостВозможно, это изображение 5 человек
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել