Նիկոլը բացարձակ խեղկատակ է ոչ միայն այն պատճառով, որ հանդիսանալով ուժայինների մահակին նստած բռնապետ՝ ինքն իրեն դրել է Ազատության արձանի տեղը, այլև՝ այն, որ ի լուր բոլորի կրկին հարված է հասցրել ՀԱՊԿ-Հայաստան, ասել է թե՝ հայ-ռուսական հարաբերություններին: Ընդ որում՝ Նիկոլը բողոքում է ՀԱՊԿ-ի անտարբերությունից մի դեպքում, երբ հենց հիմա Մոսկվան գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանին՝ դիտորդների, զորավարժությունների և այլնի տեսքով, պատրաստ է օգնել կանխել ադրբեջանական ագրեսիան, ինչին ի պատասխան ՔՊ-ական «դեմոկրաները» հայտարարում են, թե չեն կարող ընդունել ՀԱՊԿ-ի առաջարկը, քանի որ այն չի ճանաչում ՀՀ սահմանները կամ հանդես չի գալիս Բաքվին ուղղված մի թթու խոսքով, և սա՝այն դեպում,երբ Իլհամի փիառի գործը Նիկոլն անձամբ է իրականացնում՝ տարբեր առիթներով ջանալով հիմնավորել իր բեղավոր զուգընկերոջ քայլերի իրավացիությունն ու արդարացիությունը: Պարզ է, չէ՞, ինչ է կատարվում:
Ինչ վերաբերում է ներքին ժողովրդավարությանը, որով պարծեցել է Նիկոլը, ապա միայն Աշոտիկի խեղկատակություններն ու դրա ողբալի հետևանքը բավական են՝ ի ցույց դնելու,թե ինչ է Նիկոլը հասկանում «ժողովրդավարություն» եզրի տակ. Աննայի անձնական կոմֆորտն է Նիկոլի չափանիշը:
Նիկոլը, իհարկե, խեղկատակ է, բայց ցավն այն է, որ նրա այս կտերը հաճույքով ուտում է Արևմուտքը՝ Հայաստանը Թուրքիայի տակ գցելու ոչ թաքուն երազանքով: Սրա բերանը նրանք են լեզու դնում՝ սպասարկելու բացառապես իրենց ձեռնտու օրակարգը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1779
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել