Սյամոն, ընկնելով աուտոտրենինգի գիրկը, հայտարարել է, թե իր քաղաքական պլանների դեմ պայքարում են, իրեն ամեն գնով փորձում են խոչընդոտել այն պատճառով, որ վախենում են, ու չնայած ինքը հակված չէ վրեժի, քանի որ «էդքան փոքր մարդ չի», բայց, այնուամենայնիվ, եթե վերցնի իշխանությունը, վերջին 23 տարում կառավարածները «պատասխան են տալու»:

Սյամոն ինքն իրեն հորինել է սեփական մտքում ու իր իսկ ստեղծած դատարկ կերպարին հավատ ընծայել՝ նախ՝ արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի կերտած հաղթանակը վերագրելով իրեն, ապա՝ երևակայելով, թե կա այնքան, որ բոլորի սրտում վախ է տարածել: Կարճ ասած՝ ինքն իրեն դրել է դինոզավրի տեղ, որից իբր վախեում են բոլոր՝ այդ իսկ պատճառով ամեն գնով թույլ չտալով Արցախում իշխանություն վերցնել:

Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է. Սյամոյից ոչ թե վախենում են, այլ՝ զգուշանում՝ շատ լավ հասկանլով նրանից Արցախի համար բխող վտանգները, շատ լավ իմանալով՝ ում շահերի արտահայտիչն է Սյամոն, ինչ է լինելու Արցախի հետ, եթե սա այնտեղ հասնի իշխանության: Մյուս կողմից՝ Սյամոն ինքն իրեն գերագնահատում է, քանի որ խոշոր հաշվով իրենից վախենալու օբյեկտիվ հիմքեր չկան. որպեսզի վախ ներշնչես,նախ պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես, իսկ Սյամոն այսօր իրենից ոչինչ չի ներկայացնում, նա չունի հանրային աջակցություն, Արցախի ժողովուդրը նրան տանել չի կարողանում, ու չնայած Սայոմն ջանք չի խնայում՝ իրեն վերախմբագրելու, բայց մութ անցյալը նրան թույլ չի տալիս օգտվել քաղաքական տեխնոլոգիաների լայն գործիքակազմից ու հասնել գերնպատակին՝ աթոռին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել