Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին

Հայտնում են Ոստիկանությունից։

Ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:

Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 18-ամյա Դավիթ Թամարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:

26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել