Ամեն անգամ, երբ Գռզոն ինքն իրեն մեջ է գցում ու փորձում է բանիմաց ու խորագետ գործարարի տպավորոթյուն թողնել՝ պարբերաբար թռնելով իր համար բոքսի տանձիկի դերում հանդես եկող Քերբոյան Վահանի՝ սպիրտից ուռցորված դեմքին, ստեղծվում է անսխալ տպավորություն, թե Գռզոն ծով փող ունի, բայց չգիտի՝ինչ անի այդ փողի հետ, ստեղծվում է տպավորություն, թե իբր ուզում է մի լավ բան անի, տնտեսություն զարգացնի, բայց ա՛յ «դարմայեդ» Վահանը շանս չի տալիս:
Գռզոն բարձրացրել է բրենդների բացակայության խնդիրը Հայաստանում այն դեպքում, երբ 2018-ից ի վեր այս երկրի գլխավոր բրենդը հենց ինքն է համարվում: «Գռզոլենդ»՝ ահա սա է «նոր Հայաստանի» իրական անվանումը, որը, սակայն, ակտիվորեն չի շրջանառվում կամ գովազդվում՝ դրանում առկա առաջին բաղադրիչի պատճառով. բա որ Գռզոն նեղվի կամ զայրանա ու Քերոբյան Վահանին ապրելու շանս անգամ չտա…
Եթե Գռզոն այնքան սրտացավ է երկրի տնտեսության համար, ապա ի՞նչն է նրան խանգարում զարգացնել այն մի դեպքում, երբ պետության դե ֆակտո սեփականատերը հենց ինքն է: Իրականում Գռզոյին զարգացած Հայաստան պետք չէ, քանի որ ինչպես Նիկոլը, այնպես էլ սա, իր դրսի տերերի կամքն է կատարում, իսկ այդ կամքը պարտադրում է, որ Հայաստանը լինի թերզարգացած, ոչ կենսունակ երկիր, երկիր, որին «քերում են» գռզոները, այլ ոչ թե տալիս:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1774
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել