Այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ:

Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։

Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է Yandex և 2GIS հարթակներում։

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել