Թմրամիջոցների հետ կապված իրավիճակն իրոք մտահոգիչ է, ունենք հայտնաբերման ցուցանիշներ որոնք և գոհացնող են և մտահոգիչ: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՆԳ նախաար Վահե Ղազարյանը:

Նախարարը հայտնեց, որ Հայաստանում շատ կա թմրամիջոցներ, դրա համար էլ այսօր շատ են բացահայտումները:

Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը  հետաքրքրվեց, թե ինչ է արվում որպեսզի կոկայինի բացահայտումների համատեքստում կասկածվող բանան ներմուծող ընկերության սեփականատիրոջը Ռուսաստանից Հայաստան բերեն:. «Նա վերջերս վերջերս լայվ էր մտել եւ հայտարարությամբ էր հանդես գալիս, եւ ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս, թե ոնց է բանանի արկղերով եկել մեկ տոննա կոկաինը:

Ես ողջունում եմ ոստիկանության գործողությունները, բայց չեմ ողջունում, որ մաքսային կետի կանաչ գոտիով այդ ապրանքները հասել են պահեստ: Ուզում եմ հասկանալ, մեր օպետարիվ ծառայությունները մինչեւ պահեստ հասնելն ի վիճակի՞ էին կանխել դա: Արդյոք մենք այդտեղ խպնդիր չենք տեսնում մաքսային ծառայությունում նման սողնցք գտնելու առումով: Այդ բացահայտումն արեց Միհրան Պողոսյանը, ով հետախուզման մեջ է: Իրենք տարածքում են նաեւ կադրեր , թե ինչպես են լավ հարաբերություններ ստեղծում ՌԴ ФСБ-ի ինչ-որ պաշտոնյաների հետ, որ տանիք է կոչվում: Մասնակցում են կնունքների, ծնունդների, նաեւ կադրերն են դնում տարբեր կանալներով: Նախկին պաշտոնյաներ, օլիգարխներ ФСБ-ի գեներալներ, տանիքներ, հետո Ռուսաստանը դրանց դեմ պայքարում է: Ես գիտեմ 1-2 հոգու այդ միջավայրից, նխկին գլխավոր դատախազ, որ նստած քեֆ են անում: Ուզում եմ իմանալ՝ ձեր ռուս գործընկերոջ մոտ այս հարցը բարձրացնում եք, թե ոչ: Այդ մարդիկ, որ հատել են մեր պետական սահմանը՝ գտնվելով քրեական գործերի շրջնակներում, ինչպես են հատել: Պարզվում է այդ մարդիկ ձեռք ձեռքի տված դարձել են ՌԴ քաղաքացիներ՝ նաեւ զբաղեցնելով պետական այլ պաշտոններ, որը չէին կարող ունենալ: Ես տեսել եմ այդ կադրերը: Եթե այդ մարդիկ հավաքվում են իրար գլխի, հավանաբար, քննարկում են մեր երկրի երեւի անվտանգային խնդիրները մի բաժակ մեր երկրի կենացը բարձրացնելով: Ի՞նչ խնդիրներ ենք տեսնում  լուծելու»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Վահե Ղազարյանը հայտարարեց, որ նախաքննությունից ելնելով, ցանկանում է շատ բան չհայտարարել, բայց հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանքներ են տարվում:

Նախարարը տեղեկացրեց, որ օրեր առաջ Հայաստան ժամանած ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Խրապովի հետ բվական երկար զրույց է ունեցել այդ հարցով:

«Քննարկումների դրական արդյունքների մասին մոտ ժամանակներս կիրազեկենք հասարակությանը»,-հավաստիացրեց Վահե Ղազարյանը:

Անդրանիկ Քոչարյանը հույս հայտնեց, որ տարբեր ժամանակներում տարբեր ձևերով Հայաստանը լքած «ՀՀ քաղաքացիները» կվերադառնան Հայաստան և կհամագործակցեն նախաքննական մարմինների հետ:

Վահե Ղազարյանն էլ լրացուցիչ տեղեկացրեց, որ համացանցով թմրանյութերի վաճառքի դեմ ոստիկանությունում ստորաբաժանում է ձևավորվել և արդեն կան բացահայտումներ, որում ընդգրկված է 250 մարդ:

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե Հայաստան 1 տոննա կոկաին ներկրած ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր է` Միհրան Պողոսյանը: Ըստ տեղեկությունների` նա  ՌԴ-ում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել