Պատասխանելով լրագրողի հարցին՝ Արդյոք Արարա՞տ, թե՞ Արագած շինծու հարցադրումը Նիկոլը մեջտեղ չի՞ բերել, որպեսզի հարվածի տակ դնի հայ ազգի ինքնությունը, Անդոնը թերևս ՔՊ-ի թաքուն պլանները բացահայտող պատախան է տվել՝ մատնացույց անելով 2500քկմ-անոց Լյուքսեմբուրգը: Այնտեղից նոր վերադարձած Անդոնին այդ երկիրը անծայրածիր է թվացել, ու նահասկացել է, որ 2500-ն էլ վատ թիվ չէ՝ բարեկեցիկ ազգ, զարգացած տրանսպորտի գերհագեցած միջավայր ունենալու, մշակութային հարուստ կյանքով ապրելու, ու չնայած այդ հողի վրա «հազարավոր տոննա արյուն է թափվել», բայց հետո, ըստ Անդոնի, որոշել են, որ դա «պետքա ա զարգանա»:

Անդոնի ասածի իմաստը հետյակն է՝ վաղը, եթե Նիկոլը Հայաստանից ասենք մի 893 քկմ էլ թողնի, պետք է շնորհակալ լինենք, քանի որ լավ ու ապահով կյանքի գաղտնիքը տարածքի մեծության մեջ չէ, այլ՝ զարգացած տրանսպորտի գերհագեցած միջավայրի: Ի՞նչ վատ կլինի, օրինակ, որ 29800 քկմ-անոց «զռլամայի» փոխաեն ասենք մի 4000 հեկտարանոց երկիր ունենանք. հա՛մ բենզինի ծախսը քիչ կլինի՝ մի կետից մյուսը հասնելու, հա՛մ էլ դե թուրքերին ինչպես հարկն է կգոհացնենք ու վերջապես հայկական սեպը կհանենք խեղճերի կոկորդից, որի համար էլ հենց նրանց կողմից կպարգևատրվենք. Իլհամը լուրջ փողեր կներդնի այստեղ, Թուքիան էլ կապահովի անվտանգությունը, և ահա այսպես երջանիկ, զարգացած տրանսպորտային համակարգով կապրենք: Վա՞տ բան է առաջարկում էս մարդը, է՛լ ի՞նչ եք ուզում էս կյանքից…

Եթե շարունակենք հանդուրժել Նիոլին, ոչ միայն 4000, այլև 4 հեկտար հող չենք ունենալու՝ գիշերները գլուխներս հանգիստ դնելու ու քնելու
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել