Չինաստանի առաջարկը՝ Հայաստանին

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը հերթական հոդվածն է ներկայացրել՝ փորձելով արժանանալ Նիկոլի կառավարության ուշադրութանը: Հոդվածում անդրադարձ է կատարվել գլոբալ անվտանգային խնդիրներին՝ խաղաղության հաստատման հարցում Չինաստանի կարևոր դերակատարման վերաբերյալ շեշտադրմամբ: «Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը հավատարիմ է բացության և բազմակողմանիության սկզբունքներին, մենք ողջունում և ակնկալում ենք Չինաստանի հետ համատեղ հայկական կողմի ակտիվ մասնակցությունը՝ մշտապես հարստացնելու դրա բովանդակությունը, ուսումնասիրելու արդյունավետ ուղիներ, նոր իրավիճակում, միջազգային և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը ապահովելու համար և անվտանգության տարբեր ավանդական ու ոչ ավանդական խնդիրների համատեղ լուծման համար։ Չինաստանը միշտ կառուցում է իր դիրքորոշումն ու քաղաքականությունը՝ հիմնվելով խնդրի բուն էության վրա»,-մասնավորապես՝ գրել է դեսպանը՝ վերջում հայտնելով, որ Չինական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ միջազգային հանրության հետ միասին ավելի կառուցողական դեր խաղալու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։

Հոդվածի նպատակը, իհարկե, պարզ է. Չինաստանն իր միջնորդությունն է առաջարկում հայ-ադրբեջանական հակամարատությունում՝ նպատակ ունենալով հակակաշռել Արևմուտքին: Բոլորովին վերջերս Չինաստանին հաջողվեց իրագործել անպատկերացնելին. Պեկինի միջնորդական ջանքերով այսօր Իրանի ու մի շարք արաբական երկրների հարաբերությունները վերբեռնման փուլում են, իսկ Թեհրանի դեմ Իսրայելի ստեղծած արաբական կոալիցիան փաստացի քանդվել է: Իհարկե, Արևմուտքը բնավ հիացած չէ Մերձավոր Արևելքում Պեկինի ազդեցության մեծամամբ, սակայն ստիպված է հաշվի նստել իրողությունների հետ: Այսինքն՝ Պեկինը ցույց է տվել, որ ընդունակ է արդյունավետ լուծումներ գտնել կնճռոտ հարցերին:

Ի՞նչ կարող է Հայաստանին տալ Իրանի դաշնակից Չինաստանի ակտիվացումը մեր տարածաշրջանում: Նախ՝ դա հավելյալ ռեսուրս կլինի մեր դիվանագիտության համար, եթե խորանան Պեկին-Երևան հարաբերությունները, եթե համապատասխան աշխատանք տարվի, ապա՝ թերևս կարելի կլինի ակնկալել շատ ավելի բարենպաստ միջավայր մեզ համար, քանի որ այն, ինչ հիմա կատարվում է,18+-ի ժանրից է:

Բայց պրոբլեմն այն է, որ յա Նիկոլին ասած, յա՝ թուրքին. էս մարդը կոնկրետ նպատակ ունի՝ Հայաստանը լիկվիդացնլու, իսկ քանի որ ռեսուրսների ընդլայնումը չի կարող նպաստել դրան, ուստի մեծ է հավանականությունը, որ Չինաստանի դեսպանի հոդվածը կմնա անպաասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել