Չավուշօղլուն սպառնում է, Նիկոլը՝ ծնկում

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն սպառնացել է Հայաստանին՝ հայտարարելով, թե եթե «Նեմեսիս»-ի հուշարձանը չապամոնտաժվի, Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի: Ուշագրավ է, որ Թուրքայից Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներին զուգահեռ «Ազատությանը» հարցազրույց տված Նիկոլը հերթական անգամ ի ցույց է դրել իր թրքությունը. արձագանքելով դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերություններում նոր սառնություն է՝ «Նեմեսիսի» արձանի տեղադրման պատճառով և հարցին, թե իշխանությունն իր քայլերն անում է պետության շահերից, առաջնահերթություններից ելնելո՞վ, թե՞ առաջնորդվելով՝ ի՞նչ կասի հանրությունը՝ Նիկոլը հայտարարել է, որ Կառավարությունը չի կայացրել «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը, և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ:

Նկատենք, որ Նիկոլը գերազանցել է Ալենին, որն օրերս Թուրքիայում հայտարարել էր, որ հուշարձանի տեղադրումը չի կարող վկայել բարձրագույն իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին: Հիմա Նիկոլը հավելում է, որ ինքը, որպես երկրի ղեկավար, ճիշտ չի համարում հուշարձանի տեղադրումը: Այսինքն՝ Նիկոլը փաստացի նույն գծի մեջ է ինչ որ Չավուշօղլուն, ավելին՝ վերջինիս սպառնալիքները կարող են շատ լավ առիթ դառնալ Նիկոլի համար՝ ոչ հեռու ապագայում հուշարձանն ապամոնտաժելու համար:

Կգնա՞ Նիկոլն այդ քայլին: Նա, անկասկած, երազում է այդ մասին, քանի որ այդ հուշարձանի մեջ նա նաև իր անձին ուղղված հստակ մեսիջ է տեսնում, ուղղակի խնդիրն այն է, որ Չավուշօղլուի դուդուկի տակ պարելուց առաջ Նիկոլը պետք է ինքն իրեն հաշիվ տա՝ ինչպես կընկալվի հայ հանրութան շրջանում իր այդ քայլը՝ հատկապե նկատի ունենալով այն, որ ազգը նրան առանց այն էլ դավաճան է համարում: Իհարկե, «Նեմեսիսի» հուշարձանը ցանկության դեպքում կարող էր ծառայել որպես իշխանությունների ձեռքին գործիք՝ հանրությանը համոզելու, որ ոչ թե դավաճան են, այլ՝ պարզ տգետ, սակայն թուրքերը համը հանում են՝ Նիկոլին փիառվելու տեղ չթողնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել