Ընդդիմության ուշադրության կենտորնում է հայտնվել մի չափազանց հետաքրքիր ու նույնքան վտանգավոր նյունաս. սորոսածին Անդրեասյան Ժաննան «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխությունների ու լրացումների միջոցով «Գիտությունների ազգային ակադեմիա» անվանումից դուրս է թողել «ազգային» բառը:

Ի պատասխան ԱԺ-ում հնչեցված անհանգստության Ժաննան հայտարարել է, թե իբր ինքը կապ չունի. այդ ԳԱԱ-ն է որոշել է՛լ ազգային չկոչվել:

Անշուշտ, Անդրեասյան Ժաննայի առաքելությունը Հայաստանի գիտությունն ու կրթությունը ոչնչացնելն է, և նա կամաց-կամաց, ուսուլով հենց դա էլ անում է: Ընդ որում՝ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «ոչնչացնել» ասվածը. խնդիր է դրված՝ ոչ միայն ոչ մրցունակ դարձնելու կրթությունն ու գիտությունը՝ այդպիսով Հայաստանն է՛լ ավելի խորը փոսի մեջ թաղելով, այլև վերացնելու ամեն ազգայինը ու նույնիսկ ազգայինի մասին հիշատակումը: ԳԱԱ-ն ներկայումս ՔՊ-ի իշխանության տակ է, ինչը նշանակում է, որ եթե նույնիսկ ԳԱԱ-ն է առջարկել կամ ցանկացել, որ այլևս ազգային չհամարվի, ապա բոլոր դեպքերում այն իշխանությունների կամքն է կատարել. սկզբի համար կվերացնեն «ազգային» տերմինը, հետո կմտցնեն «թուրքական»-ը, ու կունենանք «Գիտությունների թուրքական ակադեմիա» անվամբ մի կառույց, որի հիմնական բանուգործի անունը կլինի ասենք հայ մտավորականությանը թրքասեր սարքելը՝ բացառելով, բնականբար, գիտությունը:

Նիկոլը պետք է իշխի հավերժ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել