Երևան քաղաքում՝
Ապրիլի 19-ին կեսօրից հետո, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ին, 24-ին ժամանակ առ ժամանակ  սպասվում է   անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,  20-22-ին, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 6-9 աստիճանով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել