Դրա համար էլ վերացրեցին ԱԺ էթիկայի հանձնաժողովը, քանի որ այս ԱԺ-ում փաստացի միայն այդ հանձնաժողովը կարող էր լիարժեք ծանրաբեռնված լինել օրվա իշխանության պատգամավորների վարքագծի պատճառով:
Երբ ես ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահն էի հիշում եմ ոնց էին իրենց «պատառոտում» այսօրվա արդեն իշխանության իսկ այն ժամանակ ընդդիմության մի շարք դեմքեր երբ որևէ իշխանական պատգամավոր նորմայից դուրս մի բան էր ասում:
Իրավապաշտպանները, հասարակական կազմակերպությունները,լրագրողները ողողում էին իրենց դիմումներով Էթիկայի հանձնաժողովը:Մի սկանդալ, մի շուխուռ...
Հիմա էս Աժ-ում ու ընդանրապես էս կապիտուլյանտների օրոք չկա այլևս այդ հանձնաժողովը իսկ իրենք էլ իրենց մի հարյուր անգամ ավելի վատ են դրսևորում քան նախկին իշխանության որևէ պատգամավոր, որոնց իբր վատ վարքագիծը քննվում էր այդ հանձնաժողովում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել