Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հանրային այգին վերանվանվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանը։

Նշվում է, որ հանրային այգին Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու որոշումը միաձայն ընդունել է Պետախ Տիվկայի քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետ Ռամի Գրինպերկի գլխավորությամբ։

Բացման արարողությանը Երուսաղեմի հայոց պատրիարքարանից մասնակցել են դիվանապետ Տ․Աղան աբեղա Գոգչյանը, Հոգեշնորհ Տ. Վազգէն Աբղ. Ալեքյանը։

Այգում բացված հուշաքարի վրա արված է հետևյալ գրառումը․

«Շառլ Ազնավուր (1924-2018)․ Երգիչ, երգահան, դերասան, ֆրանսացի, համաշխարհային շանսոնյե, ով կյանքը նվիրել է իր ծննդավայր Հայաստանին և արժանացել է Ազգային հերոսի կոչման: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրյան ընտանիքին հաջողվել է բնաջնջումից փրկել տասնյակ հրեական ընտանիքների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել