Անդոնը դեմքի հիացած արտահայտությամբ ու ձայնի ինքնավստահ տոնով հայտնել է, թե ում է պատրաստվում հարցաքննել իր քննիչ հանձնաժողովը Մնացականյան Զոհրաբից հետո. 44-օրյա պատերազմում կարևորագույն ֆիգուրանտ հանդիսացող Ջալալ Հարությունյանին են պատրաստվում հանձնել Անդոնի դատին, բայց թե կոնկրետ երբ, Անդոնը հրաժարվել է բացահայտել՝ դա պատճառաբանելով լրագրողների՝ սենսացիա փնտրելու մոլուցքով: Անդոնի խոսքից պարզ է դարձել, որ նա չի ցանկանում տեսնել, թե ինչպես են Ջալալ Հարությունյանին լրագրողներն անհարմար հարցեր տալիս:

Անդոնի խոսքերից պարզ է դռնում, որ իշխանություններին հաջողվել է 44-օրյա պատերազմում կարևորագույն դերակատարություն ունեցած զինվորականներին ացնկացնել իրենց թրի տակով: Այդպես վարվեցին Օնիկ Գասպարյանի հետ, որին փրփրած բերանը շաղ տալով՝ նույն Անդոնը կռվել կամ կրակել չիմանալու վերաբերյալ մեղադրանքներ էր ներկայացնում, այդպես են վարվում հիմա Ջալալի հետ՝ նրան ևս իրենց խարդավանքների մեջ ներքաշելով:

Խաղի նպատակը պարզ է՝փորձ է արվում հիմնավորել 44-օրյա պատեազմի վերաբեյալ դաշտ նետված իշխանական ստերը՝ օգտագործելով զինվորականությանը: Եթե չեն ուզում նետվել բանտ, ապա պետք է Անդոնի «թրի տակով անցնեն»՝ հաստատելով պաշտոնական վարկածը:

44-օրյա պատերազմի մասին ողջ ճշմարտութունը հայտնի կդառնա իշխանափոխությունից հետո, երբ այլևս դրա ականատեսներն ու մասնակիցները կաշկանդված չեն լինի Անդոնի սպիտակած թրաշով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել