Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումները նախորդ տարի աճել են 22 անգամ: Նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Եթե վերցնենք նավթի մատակարարումները Հնդկաստան, ապա անցյալ տարի դրանք ավելացել են 22 անգամ», - ասել է Նովակը ՌԴ էներգետիկայի նախարարության կոլեգիայի եզրափակիչ նիստի ընթացքում։ «Աճել են մատակարարումները Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, այլ շուկաներ», - հավելել է նա։

Այս ամիս ավելի վաղ Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանն անցյալ տարի Չինաստան է մատակարարել շուրջ 67 միլիոն տոննա նավթ, ինչը կազմել Է դրա ընդհանուր արտահանման գրեթե մեկ երրորդը։ Փոխվարչապետը նաև նշել Է, որ ապագայում այդ ծավալները կաճեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել