ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Այսպիսով, պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն այսօր առավոտյան զրուցել է (Ադրբեջանի) արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Ինչպես որ պետքարտուղարը բազմիցս ասել է, ուղղակի երկխոսությունն առանցքային է այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով», - ասել է Պատելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել